Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են
06.01.2017 | 16:40

Լոնդոնյան և նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսները նվազել են 0,07 %-ով՝ հասնելով մեկ բարելը 53,72 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները նվազել են 0,05 %-ով և կազմել 56,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ